Սիրելի՛ երևանցիներ, նախազգուշացնում եմ՝ սպասվում են ձյան հերթական տեղումները։ Քաղաքի մայթերը և բակերը, որոնք արդեն հիմնովին ծածկված են սառույցով, նոր տեղումների պարագայում կդառնան անանցանելի և վտանգավոր։
Այս պահին տարբեր բժշկական հաստատություններում բուժում են ստանում մեր քաղաքացիները՝ տարբեր մարմնական կոտրվածքներով։ Պարզ է դառնում, որ մաքրման աշխատանքներն իրականացնելու համար պատասխանատու հիմնարկը մատնված է անգործության և չի կարողանում կատարել իր առջև դրված պարզագույն պահանջը՝ մաքրել քաղաքի տարածքը։
Արդյոք, Երևանը չի դարձել մի մեծ մերկասառույց, որտեղ յուրաքանչյուր քայլ դառնում է ռիսկային։
Հարցեր են առաջանում նաև իշխանությունների վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից պարզ է դառնում, որ իշխանությունները չեն պատրաստվում ապահովել արժանապատիվ թոշակ։ Այս որոշումը հիմնավորվում է բարդ ձևակերպումներով և թվացյալ բարեփոխումներով։
Այսօր, երբ մարդիկ վտանգի տակ են, իշխանությունները պնդում են, որ օբյեկտիվ հանգամանքներ չկան մեր երկրի անվտանգության ապահովման համար։ Նրանց տեսանկյունից՝ այս վտանգի մեջ հայտնվելու պատճառը բացառապես սուբյեկտիվ գործոններն են։